Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկե Եվկուրովի հրաժարականը՝ նրան նշանակելով այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ նոր ընտրությունների անցկացումը:
Եվկուրովը Պուտինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է ընդունել իր հրաժարականը:
Պուտինն իր հերթին հետաքրքրվել է, թե նա մտադի՞ր է մասնակցել առաջիկա ընտրություններին եւ դրական պատասխան ստացել, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Պուտինն ընդունել է Եվկուրովի հրաժարականը:
Նշենք, որ մայիսին Ինգուշեթիայի պատգամավորներն օրենք են ընդունել, որով չեղյալ են հայտարարել հանրապետության նախագահի ուղիղ ընտրությունները, փոխարենը նախագահը կընտրվի խորհրդարանում քվեարկությամբ:
Ինգուշեթիայի ղեկավարի անուղղակի ընտրությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 8-ին:



























