Եգիպտոսի ոստիկանությունն, այսօր՝ հուլիսի 4-ին, կալանավորել է «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդ Մոհամեդ Բադիին: Նրան մեղադրում են վերջին ժամանակներս բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանության դրդելու մեջ: Նրան կալանավորել են Մարսա-Մաթրուհ քաղաքում: Բադիին կալանավորելու մասին տեղեկությունը տարածվել էր դեռ երեկ, բայց հետո այն պաշտոնապես հերքվել էր:

Հետախուզման մեջ է մնում Բադիի տեղակալ Հայրաթ ալ-Շաթերը, որին կասկածում են շարժման շտաբ-բնակարանի մոտ անկարգություններ սադրելու մեջ, որի հետեւանքով զոհվել էր 8 մարդ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Ավելի վաղ կալանավորվել էին «Մահմեդական եղբայրներ»-ի եւս մի քանի ղեկավարներ, մասնավորապես, խորհրդարանի խոսնակ Սաադ էլ-Քաթաթնը եւ Ռաշադ Բայումին (վերջինս Բադիի տեղակալն է):

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նոր ղեկավարները հետախուզում են հայտարարել իսլամիստական շարժման ղեկավարների մի մասի նկատմամբ: Բարձրաստիճան իսլամիստների կալանավորումները սկսվել են իշխանափոխությունից անմիջապես հետո, որը իրականացրել են բանակի հրամանատարությունը՝ հուլիսի 4-ի գիշերը:

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ է դարձել Ադլի Մանսուրը, ով հայտարարել է, որ «Մահմեդական եղբայրները» եգիպտացի հասարակության կարեւոր եւ անբաժանելի մասն է:

Իրենք՝ իսլամիստները հայտարարել են, որ չեն ճանաչում նոր իշխանությունների օրինականությունը, սակայն չեն պատրաստվում զինված պայքարի անցնել: