Հուլիսի 4-ին, ժամը 20.54-ին տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ–Հաղարծին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TS 300 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել եւ ուղղել են ավտոմեքենան:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:





























