Հուլիսի 4-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Նժդեհի փողոցի «Հանդիպում» սրճարանի մոտակայքում կատուն բարձրացել է ծառը եւ չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Փրկարարները կատվին ծառից իջեցրել են ցած:





























