Մի խումբ թափառող շներ հերոսի կոչման են արժանացել. չորքոտանիները Բուենոս Այրեսի փողոցներից մեկում 12-ամյա աղջկան փրկել են բռնաբարողից:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը փակել է զոհի բերանն ու փորձել նրան ավելի հարմար տեղ տեղափոխել: Օգնության խուլ կանչերը հասել են շներին, որոնք անմիջապես օգնության են հասել: Նրանք հարձակվել են տղամարդու վրա եւ կծոտել նրան:
Պաշտպանվելով շներից՝ նա բաց է թողել աղջկան ու փախել: Աղջիկը կարողացել է հասնել մինչեւ մոտակա բնակելի տուն, որի տերերն էլ ոստիկանություն են կանչել: Սակայն տաք հետքերով չի հաջողվել գտնել մանկապիղծին:
Ինչպես գրում է Life News-ը, քաղաքային իշխանությունները փորձում են գտնել աղջկան փրկած շներին, որոնք անհետացել են ժամանակին ցուցաբերած օգնությունից հետո:



























