Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Վալերի Ֆարիզովին (Վալերա Թբիլիսկիին): Նրան արտաքսում են որպես ապօրինի ներգաղթյալ, հայտնել է ՌՄՎ-ի մամուլի քարտուղար Մարգարիտա Մասլովան:
Ըստ նրա` Պրոտոտոպովյան նրբանցքի տներից մեկում Մոսկվայի քրեական հետախուզության «Զասլոն-1» ծրագրի շրջանակում ձերբակալվել է «օրենքով գող» Վալերի Ֆարիզովը, որը հայտնի է «Վալերա Թբիլիսկի» մականվամբ: Նա ծագումով Վրաստանից է, նախկինում բազմիցս դատվել է խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա պարզաբանել է, որ Ֆարիզովը, ըստ ոստիկանության տվյալների, կազմակերպել եւ վերահսկել է թալանով եւ շորթմամբ զբաղվող էթնիկ հանցախմբերը: Այս անգամ նա ձերբակալվել է միգրացիոն օրենսդրության խախտման համար, քանի որ ռուսական 2004թ անձնագիր էր ստացել հաստատված կանոնակարգի խախտմամբ: Նա կալանավորվել է 48 ժամով, ներկայումս նյութեր են պատրաստվում երկրից նրան արտաքսելու համար:


























