Ներկայումս Եգիպտոսում գտնվող հայաստանցի զբոսաշրջիկները կամ այնտեղ մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները չեն դիմել Կահիրեում Հայաստանի դեսպանատուն՝ Եգիպտոսից հեռանալուն աջակցելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ԱԳՆ-ի տվյալներով՝ ներկայումս Եգիպտոսում մշտապես բնակվում է ավելի քան 400 ՀՀ քաղաքացի (մեծ մասը երկքաղաքացիներ են): Նրանց շարքում են նաեւ Եգիպտոսում աշխատող Հայաստանի քաղաքացիները:

Ինչ վերաբերում է եգիպտական հանգստավայրերում իրենց արձակուրդն անցկացնող ՀՀ քաղաքացիներին, նրանց հստակ թիվը հայտնի չէ նույնիսկ տուրիստական գործակալություններին: Որոշ տվյալներով՝ խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է: