21-ամյա Ա. Բ.-ի 10 օր անհետ կորելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Նրանց փոխանցմամբ` դեռ քրեական գործ չի հարուցվել:

Ա.Բ.-ի ընկերուհիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջինիս գտնվելու հաջորդ օրը խոսել է ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ ամեն ինչ նորմալ է. նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Մեր տեղեկություններով` աղջիկը գտնվելու հաջորդ օրը տեղափոխվել է հիվանդանոցներից մեկը եւ  այնտեղ բուժում էր ստանում:

Հիշեցնենք, որ 2013 թ. հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւանի Վերին Շենգավիթի բնակչուհի Ա. Բ.-ն տնից դուրս էր եկել եւ անհայտ կորել: Աղջկան վերջին անգամ տեսել էին Աբովյան փողոցում` մենակ: Աղջկա դասընկերուհին նշել էր, թե Ա. Բ.-ն շատ հանգիստ, խելոք, համեստ, «սուսիկ-փուսիկ» աղջիկ է, օրերով կարող է չխոսել: Տնից դուրս գալու օրը, ծնողների պատմելով, նա բարձր տրամադրություն ուներ, մինչ այդ որեւէ միջադեպ չի եղել:  Նրան հունիսի 20-ին ողջ եւ առողջ գտել էին Մարզահամերգային համալիրի շրջակայքում: Աղջկան գտնելու համար օգնել է քաղաքացիների արձագանքը, ովքեր նրա հետ կատարվածի մասին տեղեկացել են լրատվական կայքերի տարածած հաղորդագրությունների միջոցով: