Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ հուլիսի 5-ին պաշտոնական այցով մեկնել է Ռիգա:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ռիգայի քաղաքային դումայի նախագահ Նիլ Ուշակովը կստորագրեն երկու քաղաքների եղբայրացման մասին հուշագիր:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երեւանի օրերի շրջանակում գտնվում էր Սանկտ Պետերբուրգում: