Չինաստանում մի խաբեբայի են ձերբակալվել, որը ապահովագրական վճար ստանալու համար երեք տարի շարունակ երեք օրը մեկ մեքենան վթարի էր ենթարկում: 42-ամյա կասկածյալն ապրում է Շենչժեն քաղաքում:
Ըստ ոստիկանության` 2010թ. վերջից մինչեւ 2013թ. մայիսը ձերբակալվածը կարողացել է ստանալ ապահովագրական 334 վճար: Այդկերպ նրան հաջողվել է ստանալ 357 հազար յուան (58 հազար դոլար), նշում է Agence France-Presse-ը:
Պիկ ժամերին տղամարդն իր մեքենայով դուրս էր գալիս երթեւեկելի հատված եւ վնասվածքներ չստանալու համար փոքր արագությամբ հետեւից հարվածում մեքենաներին: Այնուհետեւ ձերբակալվածը կաշառում էր մեխանիկներին, որպեսզի նրանք վնասներն ավելի լուրջ գնահատեին եւ ապահովագրական ընկերությանը բարձր գներով հաշիվ ներկայացնեին: Դրանից հետո տղամարդը քողարկում էր մեքենայի վնասված հատվածները եւ կրկին գործի անցնում: Մեխանիկների նկատմամբ նույնպես քննություն է սկսվել, գրում է lenta.ru-ն:



























