Ավստրալիայում ձերբակալվել է Qantas ավիաընկերության օդանավի ուղեւորը, ով փորձել է ներխուժել օդաչուի խցիկ: Միջադեպը տեղի է ունեցել օդանավում, որը Սիդնեյից ուղեւորվում էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, թռիչքի 3-րդ ժամին ուղեւորը սկսել է իրեն ագրեսիվ պահել անձնակազմի անդամների նկատմամբ, ինչից հետո փորձել է ներխուժել օդաչուի խցիկ: Ավստրալական դաշնային ոստիկանության օդային պահպանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», օդանավը բարեհաջող իրականացրել է չվերթն ու վայրէջք կատարել Մանիլայում, որտեղ օրինախախտը հանձնվել է ֆիլիպինյան իշխանություններին: