Ադրբեջանական քծնանքն ու շողոքորթությունը տարածվել է համացանցում: Ըստ ամենայնի, կառավարող ռեժիմին ուղղված like-երը բավարար չէին, հիմա արդեն ցանկացողները ալիեւյան կլանին իրենց «ցմահ հավատարմությունը» կարող են հայտնել համացանցում:
Ոչ այլ ոք, քան նախագահ Ալիեւն է «Facebook»-ում like-երի թվով առաջատարը` երկրի պաշտոնատար անձնաց թվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: 2013 թ. հուլիսի 1-ի տվյաներով` «Facebook»-ում Ալիեւի պաշտոնական էջը «հավանել է» 185 հազ. օգտատեր: Երկրորդ տեղում, բնականաբար, Մեհրիբան Ալիեւն է`71 հազ. like-ով:
Առաջատարների եռյակը եզրափակում է հանրապետության ԱԻ նախարար Քեմալեդդին Հեյդարովը, ում «հավանել է» 14 հազ. օգտատեր:





























