ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի 27-ամյա բնակիչը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, երբ գործարքի է գնացել արդարադատության հետ եւ իրեն մեղավոր ճանաչել սոցցանցերում գրանցված հարյուրավոր կանանց անձնական էջերը կոտրելու եւ մերկ նկարների հրապարակման սպառնալիքով շանտաժի ենթարկելու մեղադրանքով:
CBS-ի փոխանցմամբ, Կարեն Ղազարյանը ձերբակալվել էր հունվարի 29-ին, եւ մեղքը չընդունելու դեպքում նրան սպառնում էր մինչեւ 105 տարվա ազատազրկում: Նա չորեքշաբթի օրը սկսել է կրել իր պատիժը: Կարեն Ղազարյանը մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքներում համակարգիչներ կոտրելու եւ անձնական տվյալներ գողանալու մեջ: Ղազարյանի սխեմայի զոհ է դարձել 350 կին: Նրա համակարգչում մերկ եւ մասամբ մերկ կանանց մոտ 3000 լուսանկար է հայտնաբերվել:
Ղազարյանը կանանց էջերի հասանելիություն ստանալուց հետո նրանց մերկ կամ կիսամերկ նկարներ է որոնել: Հետո նա զոհերի անունից ընկերներին նամակներ է ուղարկել՝ համոզելով, որ մերկանան:



























