Ամերիկյան Լուիզիանա նահանգում բժշկական կլինիկայի սեփականատերն իրեն մեղավոր է ճանաչել «Medicare» եւ «Medicaid» համակարգերից գումարներ շորթելու խարդախությանը մասնակցելու մեջ, գրում է «The Dispatch» ամերիկյան պարբերականը:
Հայաստանցի 34-ամյա Անահիտ Հովհաննիսյանին սպառնում է 10 տարի ազատազրկում, քանի որ նա խոստովանել է իր մեղքը առողջապահության ոլորտում իրականացված խարդախություններին մասնակցելու մեջ: Նրա «Health Guard» ընկերության աշխատակիցները եւս ընդունել են իրենց մեղքը: Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին:
Դաշնային մեղադրողներն ասել են, որ հիվանդներն այցելել են կլինիկա` բժշկական թեստերի համար, որոնք կամ իբր չեն արտադրվել, կամ բժշկական առումով անհրաժեշտ չեն եղել, եւ նրանց մերժել են դեղատոմս տրամադրել, եթե նրանք չեն ցանկացել անցնել այդ հետազոտությունը:



























