Ռիգայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 31-ամյա մի կնոջ, ով սպառնում էր Լատվիայում «արյունոտ բաղնիք» կազմակերպել:
Իր սպառնալիքները կինը զետեղել էր Facebook-ում: DELFI կայքի տեղեկություններով, նա պնդում էր, թե «այնպիսի բաղնիք է անելու, ինչպիսիք եղել են Նորվեգիայում եւ ԱՄՆ-ում»:
Ոստիկանությունը սպանության սպառնալիքի փաստով հետաքննություն է սկսել, առայժմ չի հաղորդվում՝ արդյոք նրա մոտ սպառնալիքների իրականացման նյութեր եղել են, թե ոչ, գրում է Lenta.ru-ն:
Նորվեգիայում զանգվածային սպանությունը տեղի էր ունեցել 2011թ. հուլիսին: Անդերս Բրեյվիկը ռումբ էր պայթեցրել կառավարության շենքի մոտ, ապա կրակ բացել երիտասարդական ճամբարում, զոհվել էր 77 մարդ:



























