Կարդալը, գրելը, խաչբառեր լուծելն օգնում է պահպանել մտքի պայծառությունը մինչեւ խորը ծերություն, հայտարարել են Չիկագոյի Ռաշի համալսարանի մասնագետները:
Ըստ գիտնակաների, եթե ուղեղը մշտապես մարզվի, հնարավոր է խուսափել հիշողության հետ կապված խնդիրներից: Ավելին, դա նաեւ կկանխի Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:Գիտնականների կողմից իրականացված գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ թե երիտասարդ, թե տարեց հասակում մտավոր աշխատոնքով զբաղված անձանց մոտ մտավոր ակտիվության տեմպի ավելի ցածր` 15% նվազում է արձանագրվել, քան նրանց մոտ, ովքեր չեն մարզել իրենց ուղեղը:
Տարեց հասակում ակտիվ ընթերցանությունը մտավոր ունակությունների նվազման գործընթացը կրճատել է 32%-ով, իսկ ահա չկարդալն արագացրել է դեմենցիան 48%-ով:





























