«Հրապարակը» գրում է. «Նախորդ գիշեր, ժամը 12-ին, Վեդիում գողացել են մարզի ԱԱԾ պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:

Մեր տեղեկություններով, հենց Կ. Մակարյանի գերատեսչության «տղաներն» են զբաղվել հայտնի «դիզվառելիքի գործով», նրանք են մտել գյուղերը, հանդիպել-խոսել գյուղացիների հետ, «ուսումնասիրել» ցանքատարածքները եւ այլն:

Մեր փորձերը երեկ` կապվել պարոն Մակարյանի հետ, ապարդյուն անցան: Հեռախոսազանգերին չէր պատասխանում նաեւ մարզի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը: Ոստիկանության լրատվականից հաստատեցին դեպքը եւ ասացին, որ հարուցված է քրգործ, կատարվում է նախաքննություն»: