Իրաքում նույն օրը երեք հարսանիք են կազմակերպել. Երեիտասարդ աղջիկների հետ ամուսնացել են 92-ամյա ծերունին եւ նրա 16 ու 17 տարեկան թոռները:
Daily Mail թերթի փոխանցմամբ՝ կենդանի երաժշտությամբ, պարերով ու օդ կրակոցներով եռակի հարսանիքը տեղի է ունեցել երկրի կենտրոնում գտնվող Գուբան գյուղում: Հարսանիքին մասնակցել են տեղի ավագներն ու ցեղի առաջնորդները: 92-ամյա ֆերմեր Մուսալի Մոհամեդ ալ-Մուջամայայի համար սա սպասված օր էր, քանի որ նա ցանկանում էր ամուսնանալ թոռների հետ նույն օրը:
Ալ-Մուջամայան ամուսնացել է տեղի 22-ամյա բնակչուհի Մունա Մուկլիֆ ալ-Ջուբուրի հետ, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Ծերունին արդեն 16 մեծահասակ զավակներ ունի: Նրա նախորդ կինը մահացել է երեք տարի առաջ եւ նա որոշել է նորից ամուսնանալ:





























