Kentucky Fried Chicken ամերիկյան արագ սննդի ռեստորանների ցանցը սպառնացել է իրավական միջոցներ ձեռնարկել տապակած հավ վաճառող «Հիտլեր» անունը կրող փոքրիկ ռեստորանի դեմ:
KFC-ի ներկայացուցիչները Huffington Post թերթին պատմել են, որ Թաիլանդում «Հիտլեր» անունը կրող ռեստորանն օգտագործում է KFC-ի լոգոտիպին շփոթության աստիճանի նման մի լոգոտիպ: Միակ տարբերությունն այն է, որ գնդապետ Սանդերսի նկարի փոխարեն պատկերված է Ադոլֆ Հիտլերի գլուխը:
KFC-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ ոտնձգություն է կատարվել իրենց առեւտրային ապրանքանիշի դեմ, գրում է MIGNews-ը:
«Հիտլեր» անունով առաջին ռեստորանը բացվել է Բանգկոկում եւ հայտնի դարձել այն բանից հետո, երբ «Թաիլանդական ուղեցույց» գրքի հեղինակ Էնդրյու Սփուներն իր գրքում պատմել է այդ ռեստորանի մասին եւ հրապարակել մի քանի լուսանկարներ:





























