Գիտնականները ուսումնասիրել են ութ մարմին, որոնք գտնվել են Ֆլորենցիայում Սուրբ Ուրսուլայի վանքում պեղումների ժամանակ։ Աճյունների երեք խումբ  համընկնում են Լեոնարդո դա Վինչի մոդելի՝ Լիզա Գերարդինի տարիքին, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հետազոտությունների առաջին փուլն ավարտվել է, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ութ հուղարկավորվածներից յոթը կանայք են եղել, նրանցից երեքը մահացել են նույն տարիքում, ինչ Լիզա Գերարդինը:

Աշխատանքերը ղեկավարող Սիլվանո Վինչետին ասել է, որ  առաջին արդյունքները թույլ են տալիս  շարունակել բարդ եւ հետաքրքիր ուսումնասիրությունը:

Ստացված արդյունքները պետք է ենթարկվեն ռադիոածխածնային հետազոտության` մահվան ժամկետները ճշտելու համար, որից հետո արդեն կկատարվի ԴՆԹ-ի փորձաքննություն: