Մոսկվայում առեւտրային կենտրոնում բռնկված հրդեհը մարել են, հաղորդել են ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից:

Զոլոտորոժսկի փողոցի 38 շենքում սկսված հրդեհի տարածքը կազմել է 700 քմ: Շենքը լրջորեն տուժել է: Կրակը մարելու գործին են միացել մի քանի տասնյակ հրշեջ հաշվարկներ եւ երկու ուղղաթիռ:

Ուժեղ ծխի պատճառով փակվել է մետրոյի «Իլյիչի հրապարակ» կայարանը: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: