Չեչնիայում հուլիսի 8-ին ոչնչացվել է գրոհայինների խմբի ղեկավար Ռուստամ Սալիեւը, ով հայտնի է Աբու-Մուսլիմ մականունով: Խմբավորումը գործել է հանրապետության Աչխոյ-Մարտանովսկի շրջանում: Գրոհայինի ոչնչացման մասին հաղորդել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը:
Հատուկ օպերացիայի մանրամասները չեն հաղորդվում: Քադիրովը միայն նշել է, որ օպերացիան տեւել է մի քանի օր, իսկ գործողությունների ընթացքում իրավապահներ չեն տուժել: Չչենիայի ղեկավարի խոսքով` գրոհայինը այսպես կոչված «վետերան-գրոհայիններից» էր: Խմբում, որը նա գլխավորել է, բաղկացած է եղել 15-20 հոգուց, գրում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Քադիրովը խոստացել էր մինչեւ Սոչիի Օլիմպիադան ոչնչացնել Հյուսիսային Կովկասում գործող գրոհաինների առաջնորդ Դոկա Ումարովին, ով գրոհայիններին կոչ էր արել խոչընդոտել Խաղերին:

























