Հուլիսի 6-20-ը Հայաստանում կլինեն Վաշինգտոնի արեւմտյան օկրուգի դաշնային դատավորներ Ռոբերտ Լասնիկը ու Ռիկարդո Մարտինեզը եւ նույն օկրուգի Մինչդատական ծառայությունների պատասխանատու Քոննի Սմիթը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դատավորները մասնակցելու են դատավորների, դատախազների եւ փաստաբանների համար կազմակերպված ուսուցմանը, որի ընթացքում կդիտարկվեն նախնական կալանքին/արձակմանը, վեճերի այլընտրանքային լուծումներին եւ դատական եզրակացությունների գրավոր շարադրանքի առանձնահատկություններին վերաբերող հարցեր:
Ուսուցումը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ Հայաստանում հաշվետվողականության ու իրավունքի գերակայության զարգացմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելու հանձնառության շրջանակում:





























