Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը վերջին 100 տարում, հնարավոր է, ամենախաղաղն էր Ռուսաստանի Սարատովի մարզի փոքրիկ Պուգաչեւ քաղաքի համար: Բայց հանգիստ անվանել այն դժվար է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ամեն խաչմերուկում զինված երեքական ոստիկան կար, հատկապես կենտրոնում եւ հյուսիսարեւմտյան թաղամասում, որտեղ չեչեններ են ապրում:
Lenta.ru-ն գրում է, որ հուլիսի 8-ի երեկոյան մոտ 100 մարդուց կազմված ամբոխը ուղեւորվել է Պուգաչեւի Հյուսիսարեւմտյան թաղամաս՝ կովկասցիների շրջանում հայտնի «Հալյալ» սրճարանը հրդեհելու: Սակայն ոստիկանները նրանց համոզել են եւ կանխել ինքնադատաստանը:
Պուգաչյովում խռովությունները սկսվել էին «Ոսկե տակառ» սրճարանում հուլիսի 6-ին չեչենի կողմից զորացրված դեսանտային Ռուսլան Մարժանովի սպանությունից հետո: Հուլիսի 7-ին Մարժանովի հուղարկավորությունից հետո Պուգաչեւի գլխավոր հրապարակում մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, որոնք վրեժ էին պահանջում:
Ռուսաստանի Սարատովի երկրամասում տեղի բնակիչները պահանջում են արտաքսել կովկասցիներին
Հուլիսի 8-ին ժողովրդական հուզումները շարունակվել են, ամբոխը փակել է Վոլգոգրադ-Սամարա դաշնային մայրուղին:
Սարատովի մարզում հուզումները չեն հանդարտվում. «Վերցրու քո չեչեններին ու հետ տար լեռները»
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ դեսանտայինի սպանության կասկածյալ 16-ամյա դեռահասի գտնվելու վայրը չի հաղորդվում:
«ԿՊ»-ն հայտնում է, որ դեսանտայինի մայրը կասկածում է, թե սպանությունը 16-ամյա պատանին է գործել, քանի որ այն պրոֆեսիոնալ կերպով է կատարվել:

























