Ռուսաստանի Սարատովի երկրամասում տեղացի զինծառայողի հուղարկավորությունը վերածվել է հանրահավաքի եւ չեչենական սփյուռքի հետ զանգվածային ծեծկռտուքի:
Հուլիսի 5-ի գիշերը 20-ամյա Ռուսլան Մարջանովը դանակահարվել է 17-ամյա չեչենի կողմից մի աղջկա համար: Զինծառայողի հուղարկավորությանը եկել է մոտ 500 մարդ, հաղորդում է «Նովիյ ռեգիոնը»:
Հուղարկավորության մասնակիցները դուրս են եկել հրապարակ, որտեղ նրանց է դիմավորել ոստիկանությունը: Իրավապահները առգրավել են «Ո՞վ է պաշտպանում մեր երեխաներին» եւ «Մեզանից բացի ոչ ոք» կարգախոսներով թռուցիքներ: Ձերբակալվել է չարթոնված հանրահավաքի մոտ 70 մասնակից: Քաղաքի բնակիչները մի շարք ծայրահեղական առաջարկներով են հանդես եկել, այդ թվում՝ կովկասցիներին արտաքսելու:
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու՝ հիմնականում ոչ սթափ վիճակում:
ՆԳՆ շրջանային վարչությունուն հաղորդել են, որ 17-ամյա մարդասպանը ձերբակալվել է:





























