Եգիպտոսի լիբերալների դաշինքը մերժել է ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի` նախօրեին առաջարկածի սահմանադրական հռչակագիրը:
«Ազգային փրկության ճակատը» պահանջել է սահմանադրական հռչակագրում փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխություններ են պահանջում դաշինքի առաջնորդները, չի հաղորդվում, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ Մանսուրը սահմանադրական հռչակագիր էր ստորագրել, որը սահմանում էր Եգիպտոսում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամկետները:
Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարը հայտնել է ընտրությունների անցկացման ժամկետը
«Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր դաշինքը ձեւավորվել էր 2012թ. նոյեմբերին եւ դեմ դուրս եկել նախկին նախագահ Մուրսիի ընդունած սահմանադրական հռչակագրին: Դաշինքում ընդգրկված է 36 կուսակցություն եւ կազմակերպություն: Դաշինքի առաջնորդներից մեկն է Մուհամեդ էլ Բարադեին, որը հուլիսի 9-ին նշանակվել էր արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ:
Հուլիսի 4-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանկ էր արել եւ ձերբակալել նախագահ Մուհամեդ Մուրսիին, որն իր պաշտոնը զբաղեցնում էր 2012թ. ամռանից: Սահմանադրությունն ուժը կործրած էր ճանաչվել, իսկ երկրի ժամանակավոր նախագահ էր դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը:





























