Հայաստանի տարբեր հատվածներում, հուլիսի 14-ին, խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում այրվել է 100 քմխոտածածկ  տարածք, Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Վասիլյան փողոցի թիվ 14 տան մոտակայքում`  30 քմ խոտածածկ տարածք,  Երեւան - Երասխ ավտոճանապարhի 41-րդ կմ-ում այրվել է 5 հա ցորենի հնձած արտ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: