Երեւանի Արշակունյաց պողոտայում, հուլիսի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դեեր» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տոյոտա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























