Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օրերս Տիգրան Մեծի պողոտայի 31 շենքի մի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, փայտյա խզակոթ, փայտյա փողակալ, խոշոր տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը լիցքավորված 5.42 մմ տրամաչափի 20 փամփուշտով, 5.42 մմ տրամաչափի 5 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, որսորդական հրացանի կարճեցված փող եւ 1 գնդակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: