ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զաքյան փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, 33 ТR 3805 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել մայթին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի 33 ТR 3805 համարանիշի վերամբարձ ավտոմեքենայի աշխատանքը ահազանգողի մոտ թողել է կողաշրջման տպավորություն: