Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 15-ին, ժամը 19.54-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Մոսկվիչ» մակնիշի 12ԼՕ350 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Արթուր Եղոյանը (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը եւ ուղղել:





























