Արմավիր քաղաքում՝ Երեւանյան եւ Հանրապետություն փողոցների խաչմերուկում  հուլիսի 11-ին, ժամը 21:45-ի սահմաններում վրաերթի ենթարկված 5-ամյա Լիլիթ Հրայրի Հովհանիսյանը այսօր` հուլիսի 16-ի գիշերը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիր քաղաքում՝ Երեւանյան եւ Հանրապետություն փողոցների խաչմերուկում  հուլիսի 11-ին, ժամը 21:45-ի սահմաններում 35-ամյա Արթուր Մելսիկ  Գեւորգյանը իր վարած  ԳԱԶ 24 մակնիշի  ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 5-ամյա Լիլիթ Հրայրի Հովհանիսյանին: Վարորդը փախուստի չէր դիմել եւ երեխային տեղափոխել էր Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո մեղայականով ներկայացել էր ոստիկանության Արմավիրի բաժին:Արմավիրի բժշկական կենտրոնից էլ փոխանցել էին, որ փոքրիկը վնասվածքը ստացել էր գլխի շրջանում եւ նրան տեղափոխել էին Երեւան: