Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղեւոր: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Ըստ հրապարակված տվյալների՝ միայն հուլիսի 1-ից մինչեւ 11-ը գնացքի ուղեւորների թիվը կազմել է 2 846 մարդ, ինչը 5,1%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 2 707 ուղեւոր:
Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 11-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 12 401 տոմս, ինչը 28%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն եւ իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:





























