Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 74 տանն, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել՝ 17.28-ին:
Այրվել է Հ. Կարապետյանին պատկանող թիվ 76 տան տանիքը՝ 170 քմ, սենյակը՝ գույքով (50 քմ), տանը կից ծածկի տակ կուտակված մոտ 1.6 տ անասնակեր, ինչպես նաեւ թիվ 74 տան տանիքից 30 քմ:





























