«Ջավախք» շարժման առաջնորդ, հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը չի առաջադրելու իր թեկնածությունն Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը: Նրա խոսքով՝ լրատվամիջոցներին նման ենթադրության հիմք է տվել այն արտահայտությունը, որ ցանկացած քայլ, որը կնպաստի ջավախահայության պահանջների իրականացմանը եւ Սահակաշվիլիի կողմից հաստատված մոդելի կազմաքանդմանը, ինքը պատրաստ է մասնակցել:
Չախալյանը նաեւ նշեց, որ հուլիսի 13-ին ավարտվել է հայտերի ընդունումը: «Եթե ես ընտրություններին մասնակցեի, արդեն իսկ պետք է հայտ ներկայացնեի, որը չեմ արել»,- ամփոփեց նա:





























