ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այս մասին մարտի 11-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

«Բանակցություններից հետո՝ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին համանախագահները ծրագրում են այցելել Երեւան եւ Բաքու, որպեսզի փորձեն մոտեցնել կողմերի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության շուրջ»,- հայտարարել է Նեստերենկոն։

Նրա խոսքով, Ռուսաստանը բանակցությունների ընթացքը նորմալ է գնահատում։ Շարունակվում են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի քննարկումները, այժմ միջնորդները հետազոտում են կողմերի արձագանքներն այդ առաջարկներին: