Մարտի 12-ի առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս, Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Այնուհետեւ տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առանձնազրույցը, որից անմիջապես հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում եւ փաստաթղթի ստորագրում:

Փաստաթղթի ստորագրումից հետո` ժամը 11.45-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա երկու երկրների վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին (ժամը 14.30-ին):