Ճապոնական ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու սպանության մեջ կասկածվողին, որը համաշխարհային համբավ է ձեռք բերել այն բանից հետո, ինչ հանցագործության վայրում բանաստեղծություններ է թողել, փոխանցում է NHK հեռուստաալիքը:

Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ ենթադրյալ մարդասպանը 63-ամյա ճապոնացի է, ով զոհերի հարեւանությամբ է բնակվել եւ անհետացել սպանություններից հետո: Հանցագործությունից կարճաժամանակ առաջ նա իր տան պատուհանին բանաստեղծությամբ թուղթ է պատկերել: Թղթի վրա գրված է եղել. «Այրելով` ուրախանում եմ ծխից, անտաշ»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բանաստեղծին ձերբակալել են առավոտյան ժամը 9-ին իր թաքստոցում: Նա ոստիկանությանը խոստովանել է, որ ինքն է հանցագործությունների հեղինակը: