Հուլիսի 26-ին Երեւանի կենտրոնի մեծ մասի ջրամատակարարման դադարեցումը կապված էր Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղադրված հակահրդեհային հիդրանտի վթարով, որը կարող է ցանկացած պահի պետք գալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Երեւան-ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը:
«Հիդրանտում» ջրի առկայության կարեւորությունը հաշվի առնելով` միանգամից հայտարարեցինք ջրամատակարարումը դադարեցնելու մասին եւ սկսեցինք վերացնել վթարի հետեւանքները: Աշխատանքներն արդեն ավարտվել են, ջրամատակարարումը` վերականգնվել»,-ընդգծել է Մուրադ Սարգսյանը:
Ընդգծենք, որ Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Թումանյան, Խանջյան, Աղայան, Ծատուրյան փողոցների եւ Սայաթ-Նովա պողոտայի տներում մի քանի ժամ ջուր չի եղել:




























