Չիլիացի իրավապաշտպան Ֆերնանդո Կոնտրերասը պնդում է, որ աջ կենտրոնամետ կոալիցիան ներկայացնող նախագահի թեկնածու Էվելին Մատեիի հորը պետք է դատի տալ սպանության մեղադրանքով:
Կոնտրերասը հայտարարել է, որ ինքն ապացույցներ ունի, որ գեներալ Ֆերնանդո Մատեին առնչություն է ունեցել երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետի հոր՝ գեներալ Ալբերտո Բաչելետի խոշտանգումներին ու սպանությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա կդառնա Էվելին Մատեի մրցակիցը 2013-ին կյանալիք ընտրություններում: Բաչելետը նախագահ Սալվադոր Ալյենդեի զինակից էր, որին տապալել եւ սպանել էին 1973 թվականի հեղաշրջման ժամանակ:
Գեներալ Բաչելետի դուստրը՝ Միշելը, Չիլիի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 թվականներին:





























