Մարտի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի, ԼՂ հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի կատարած բացահայտումներին, ինչպես նաև կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: