Պակիստանում հյուսիս-արեւմուտքում գտնվող Պարաչինար քաղաքում երկու հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 57 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Geo TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ նշվել էր 41 զոհի եւ 150 վիրավորների մասին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 167 մարդ վիրավորվել է: Երկու պայթյունները որոտացել են գրեթե միաժամանակ: Պայթուցիկ սարքերը գործարկել են մոտոցիկլետներով մահապարտները: Պայթյունները տեղի են ունեցել շիա մզկիթների հարեւանությամբ, որոնցից մեկը գտնվում է քաղաքի կենտրոնական շուկայի մոտ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Geo TV-ի թվյալներով՝ պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել արմատական իսլամիստական «Թալիբան» շարժման պակիստանյան թեւը՝ «Տեհրիկ-է Թալիբան-է Պակիստան»-ը:





























