Ուրբաթ լույս շաբաթ օրվա գիշերը մահափորձ է կատարվել Թեոդոսիայի քաղաքապետ Ալեքսանդր Բարտենեւի դեմ, նա տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ-ի Ղրիմի վարչությանը։

 «Մահափորձը կարտարվել է այս գիշեր։ Կրակոցներ են եղել։ Բարտենեւը վերակենդանացման բաժանմունքում է»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»;

Շաբաթ օրը Սիմֆերոպոլում կկայանա Ղրիմի ոստիկանապետ Միխայիլ Սլեպանեւի արտակարգ ճեպազրույցը։ Հուլիսի 27-ին Թեոդոսիան, որի բնակչությունը կազմում է մոտ 70 հազար մարդ, նշում է քաղաքի տոնը։

Ալեքսանդր Բարտենեւը 57 տարեկան է, երկու անգամ՝ 2008 եւ 2010թթ. ընտրվել է Թեոդոսիայի քաղաքապետ։