Բաքվում ԵԱՀԿ գրասենյակն ստացել է նախագծերի համակարգողի կարգավիճակ: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ որոշումը կայացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ, կազմակերպության անդամ-երկրների միջեւ կոնսենսուսի շրջանակներում:
Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագծերի համակարգողի նոր մանդատը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից: Այն մեծ փոփոխություններ չի առաջացնի, այդ մանդատի շրջանակներում գրասենյակը կշարունակի Ադրբեջանում ծրագրեր իրականացնել: Գրասենյակի ղեկավարը կդառնա Ադրբեջանում ծրագրերի համակարգող:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը ադրբեջանական կողմը դիմել է ԵԱՀԿ՝ առաջարկելով վերանայել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը:





























