Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում Կորեական թերակղզում պատերազմական գործողությունների ավարտի 60-ամյա հոբելյանին նվիրված զինվորական շքերթ է տեղի ունեցել։
ԿԺԴՀ-ում հուլիսի 27-ին նշվում է 1950 – 1953թթ. Կորեական պատերազմում հաղթանակի օրը։ Շքերթն ընդունել է Կիմ Չեն Ընը՝ Կիմ Իր Սենի անվան գլխավոր հրապարակում, գրում է «Ռոսբալտը»։
Հրապարակով երկու ժամվա ընթացքում անցել են ռազմական տեխնիկայի եւ զինվորների շարասյուները` Կորեայի իշխող Աշխատանքային կուսակցությանը փառաբանող կոչերի ներքո:
Ռազմական տեխնիկայի շքերթին հետեւել է աշխատավորների երթը: Ըստ կազմակերպիչների` մասնակցել են Փհենյանի միլիոնավոր բնակիչներ: Մարդիկ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Աշխատանքային կուսակցության դրոշները ծածանելով անընդհատ գոչել են «Ուռա»:





























