Մեկ տարի առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Մալիում առաջին անգամ նախագահական ընտրություններ են անցկացվում:
Հեղաշրժումը երկրում քաղաքական վակուում էր առաջացրել, եւ երկրի հյուսիսային շրջանները գրավվել էին «Ալ Քաիդայի» հետ կապված խմբավորումների կողմից:
Այնուհետեւ ֆրանսիական զորքերն ազատագրել էին Մալիի հյուսիսային շրջանները գրոհայիններից: Ներկայումս անվտանգությունն ապահովում է 11-հազարանոց կոնտինգենտը, որի կեսից ավեին ՄԱԿ-ի զինվորականներն են:
Նախագահի ընտրությունները միջազգային դոնոր խմբի կողմից օգնության ցուցաբերման պայմաններից մեկն է:





























