Ոստիկանության Նոր Նորքի բաժնի  ծառայողները  եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության այլընտրանքային պատիժների կատարման աշխատակիցները   հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, Նորքի 8-րդ զանգվածի 26 շենքի բնակարաններից մեկից  բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ հուլիսի 30-ից հետախուզվում էր ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեղադրանքով: