Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 30-ին, ժամը 13.30-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 30 շենքի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Անդրանիկ Պ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ հուլիսի 30-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:





























