Բաքվի Բինագադինի շրջանի Խուտոր փողոցում, այսօր՝ հուլիսի 31-ին, սկսել են քանդել շենքերը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, տները քանդեիս բնակիչների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որին հետեւել է Բաքվի քաղաքապետարանի ներկայացուցիչ Զուլֆալի Իսմայլովը:
Շենքերը քանդելու ժամանակ որոշ բնակարաններում դեռ մարդիկ են եղել, ինչը լուրջ սպառնալիքի տակ է դրել նրանց կյանքը: Արդեն քանդվել է 51 շինություն:
Այդ շենքերի նախկին բնակիչները դժգոհ են փոխհատուցման գումարի չափից: Նրանց մեկ քմ-ի դիմաց վճարվել է 1200 մանաթ:




























