Երեք երիտասարդներ, այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 14-ի սահմաններում, բարձրացել են Գեղարդավանքի մոտակա լեռը եւ մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Գեղարդավանքի մոտակա լեռից անվնաս իջեցրել են 17-ամյա Դ. Հ.-ին, 23-ամյա Գ. Ս.-ին, եւ 16-ամյա Հ. Հ.-ին:





























